top of page

Ուկրաինան կորցրել է ինքնիշխանությունը. Հունգարիայի վարչապետ

Sep 29, 2025
1 min read

Ուկրաինան չի կարող իրեն ինքնիշխան պետության պես պահել, քանի որ նրա ինքնիշխանությունը վաղուց ավարտվել է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։



Հունգարիայի վարչապետը հիշեցրել է, որ Ուկրաինան կորցրել է իր տարածքի մեկ հինգերորդ մասը։ Նրա խոսքով՝ դրանով էլ ավարտվել է երկրի ինքնիշխանությունը։


«Մնացած տարածքը մենք ենք պահում։ Եվ եթե մենք, նկատի ունեմ՝ Արևմուտքը, որոշի, որ վաղը առավոտյան մենք նրանց ոչ մի ֆորինտ չենք տա, Ուկրաինայի համար ամեն ինչ վերջացած կլինի»,-հավելել է նա։

 
 
1/3084
bottom of page