top of page

Պուտինը ցուցադրում է իր անպատժելիությունը. գիշերը Ռուսաստանը զանգվածային hարված է հասցրել Ուկրաինային. Զելենսկի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 3
  • 1 min read
ree

Ռուսաստանը գիշերը 500-ից ավելի ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային,  թելեգրամյան իր ալիքում հայտնել է  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նրա խոսքով, հիմնական թիրախներն են քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես՝ էներգետիկ օբյեկտները, տրանսպորտային հանգույցը, նույնիսկ ավտոտնակի կոոպերատիվը և, ինչպես արդեն սովորական է դարձել ռուսների համար, բնակելի հատվածը:

«Մեր երկրի տարբեր շրջաններում գիշերը տասնյակ բնակելի շենքեր են վնասվել: Հրդեհները մարվում են: Ակնհայտ է, որ սրանք ցուցադրական ռուսական հարվածներ են: Պուտինը ցուցադրում է իր անպատժելիությունը: Եվ դա անպայման պահանջում է աշխարհի արձագանքը: Միայն բավարար ճնշման բացակայության պատճառով, առաջին հերթին՝ պատերազմական տնտեսության վրա, Ռուսաստանը շարունակում է այս ագրեսիան»,- գրել է նա:

 
 
1/2545
bottom of page