top of page

Սպիտակում այրվել է խոտածածկույթ և երեք չշահագործվող ավտոմեքենայի թափք

  • Aug 27, 2025
  • 1 min read

Օգոստոսի 27-ին, ժամը 12։05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Շվեցարական թաղամասում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։38-ին, մարվել՝ 13։04-ին: Այրվել են խոտածածկույթ և երեք չշահագործվող ավտոմեքենայի թափք։ 

 
 
1/2879
bottom of page