top of page

Սպшռնալիքները շատ են․ կարգալույծ եղած քահանան՝ իրեն անվտանգության աշխատակիցների կողմից հսկելու մասին

Oct 26, 2025
1 min read

Քրիստոնյաները բախումների չեն գնում․ այսպես է արձագանքել կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանն այն հարցին, թե մտավախություն չունի՞, որ այսօր կարող են բախումներ տեղի ունենալ։

«Սպառնալիքներ շատ են»,- նշել է նա՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ նրան անվտանգությունն է հսկում։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր Հովհաննավանքում մասնակցելու է պատարագի։ «Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը: Պրոբլեմն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը պղծության շղթաների մեջ է կալանել մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»,- նշել է նա։

 
 
1/3084
bottom of page