«Այո՛, Ալեն Սիմոնյանը հիմա ավելի անկախ է, 5 տարի առաջ չուներ 90 մլն դրամանոց BMW»․ Էդգար Ղազարյան
- Elen Hovsepyan

- Aug 23
- 1 min read

«Ալեն Սիմոնյանի պարագյում, այո հիմա ավելի անկախ է։ Օրինակ 5 տարի առաջ նա չուներ 90 միլիոն արժողությամբ BMW, իր թոշակառու մայրը ամառանոց չէր առել։ Այո՛, իրենց կյանքում շատ բան է փոխվել»,- հրավիրած ասուլիսում ասաց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձին։
«Բայց իրենք եկել են իշխանության, որ մեր կյանքում բան փոխվի, ոչ թե իրենց, և այդ փոփոխությունները պետք է լինեին իրենց խոստումներին համապատասխան»,- ասաց Ղազարյանը։




















