top of page

ԱՄՆ-ը կհանի Բաքվի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության սահմանափակումները

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 8
  • 1 min read
ree

Պայմանավորվածության շրջանակում ԱՄՆ-ը մի քանի բարի կամքի ժեստ կցուցաբերի Ադրբեջանի նկատմամբ,- 1tv.ge-իփոխանցմամբ՝ գրում է «Politico»-ն։

Մասնավորապես, ԱՄՆ-ը կհանի Բաքվի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության սահմանափակումները, երբ վարչակազմը հրապարակեց փաստաթուղթ, որը կչեղարկի 1992 թվականի Ազատության աջակցության ակտի մի մասը։ Այդ օրենքը արգելում է Ադրբեջանի կառավարությանը ուղղակի օգնություն ցուցաբերել՝ Հայաստանի հետ վեճի պատճառով։

«Politico»-ի համաձայն՝ պայմանավորվածությունը, հավանաբար, կհիասթափեցնի շատ ամերիկահայերի, քանի որ, ըստ երևույթին, այն չի պարունակում կոնկրետ դրույթներ պատմական բնակավայրերից տեղահանված անձանց, ինչպես նաև հակամարտության ընթացքում գերեվարված ռազմագերիների վերաբերյալ։

Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ Հայաստանը համաձայնել է ԱՄՆ-ին 99 տարով տրամադրել Զանգեզուրի միջանցքի բացառիկ հատուկ զարգացման իրավունքները։ Նյութի համաձայն՝ ԱՄՆ-ը հողը ենթավարձակալությամբ կհանձնի կոնսորցիումի, որը 27 մղոն երկարությամբ միջանցքի երկայնքով կզարգացնի երկաթուղի, նավթամուղ, գազամուղ, օպտիկամանրաթելային գծեր և հնարավոր է՝ էլեկահաղորդման գծեր։

 
 
bottom of page