top of page

Մենք սկզբից ի վեր Ադրբեջանին և Հայաստանին խրախուսել ենք խաղաղություն հաստատել. Էրդողան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 23
  • 1 min read
ree

«Մենք սկզբից ի վեր Ադրբեջանին և Հայաստանին խրախուսել ենք խաղաղություն հաստատել, և շարունակում ենք դա անել»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի նախագահը գոհունակություն է հայտնել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև անցկացված հանդիպման արդյունքներից։

«Ես կրկին շնորհավորում եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այս գործընթացում ունեցած ներդրման համար, ինչպես նաև Ադրբեջանի հարգարժան նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- ասել է Էրդողանը։

Նա հավելել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ևս շարունակվում է։

 
 
bottom of page