«Իշխանությունը նախագահ Սարգսյանի դեմ 4-րդ գործն է ուղարկում դատարան»․ Տիգրան Աբրահամյան
- Elen Hovsepyan

- Jul 3
- 1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող գործողությունների շրջանակներում, իշխանությունը նախագահ Սարգսյանի դեմ արդեն 4-րդ գործն է ուղարկում դատարան:
Արդեն մեռելներին են գերեզմաններից հանում` ցուցմունքներ գրել տալիս ու էլի հետ ճանապարհում:
Իշխանության քարոզչությանը հարուստ նյութեր մատակարարելու համար, յուրաքանչյուր գործի հիմքում տարբեր չարչարկված ձևակերպումներ են դնում, որպեսզի հետագայում թանկով ծախեն հասարակության վրա:
Հ․Գ. Զարմանալիորեն մի քանի ամիս առաջ, ներընդդիմադիր որոշ շրջանակներ էլ անընդհատ «նավոդկեք» էին անում Սերժ Սարգսյանի վրա, թե բա` ինչի՞ չեն նստացնում Սերժ Սարգսյանին, ինչի քրեական գործերն առաջ չեն գնում: Դե իշխանությունն էլ անհաղորդ չմնաց այդ հորդորներին, համագործակցությունը համատեղ ջանքերով կայացվեց»:




















