Նախկին ՀՀԿ–ական Վահրամ Խաչատրյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ
- Elen Hovsepyan

- Sep 4
- 1 min read

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 4–ի նիստում Արմավիրի մարզպետ նշանակելու մասին որոշում կայացրեց։
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Վահրամ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»։
Խաչատրյանը շնորհակալություն հայտնեցՓաշինյանին իրենպաշտոնտալուհամար։
«Ինձ համար մեծ պատիվ է մարզպետի պաշտոնում աշխատել»,- ասաց նա։
Խաչատրյանը, մինչայս, զբաղեցնում էր Մեծամորի համայնքապետի պաշտոնը։
Նա եղել է ՀՀԿ-ական, սակայն 2018 թվականի հեղափոխության օրերին հայտարարեց, որ դադարեցնում է անդամակցությունը ՀՀԿ-ին ու համալրեց ՔՊ-ի շարքերը։




















