top of page

Անունը դնես «խաղաղության խաչմերուկ», թե «Թրամփի ուղի», բովանդակությունը` միակողմանի ձեռքբերումն է Ադրբեջանի համար «Զանգեզուրյան միջանցքի» տեսքով․ Լևոն Զուրաբյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 4
  • 1 min read
ree

Աշխարհի պատմության մեջ չի եղել այսպիսի գյուտ, որն արել է Նիկոլ Փաշինյանը դիվանագիտության մեջ. տալ ամեն ինչ և չստանալ ոչինչ: Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Օգոստոսի 8-ին ստորագրած փաստաթղթերը, հակառակ իշխանության պնդումների, ոչ խաղաղություն են հաստատում, ոչ էլ Հայաստանը դարձնում տրանսպորտային հաբ (հանգույց), չնայած Փաշինյանը համաձայնեց վերջնականապես հանել Արցախի խնդիրը միջազգային քաղաքականության օրակարգից և Ադրբեջանին տրամադրել Զանգեզուրյան միջանցքը:

Անունը դնես «խաղաղության խաչմերուկ», թե «Թրամփի ուղի (TRIPP)», բովանդակությունը` միակողմանի ձեռքբերումն է Ադրբեջանի համար «Զանգեզուրյան միջանցքի» տեսքով:

Տևական և կայուն խաղաղության բանալին` աշխարհաքաղաքական մեծ խաղացողների շահերի ներդաշնակեցումն է` միջազգային կոնսորցիումի ստեղծման և երկաթուղային խաչմերուկի կառուցման միջոցով, «Արևմուտք-Արևելք» երկաթուղու հետ հանդերձ կառուցելով «Հյուսիս-Հարավ» երկաթուղին:

Վերջինիս նախագիծը գոյություն ունի և կարժենա 3.2 միլիարդ դոլար, ընդորում 2019 թվականին Չինաստանն առաջարկում էր տրամադրել այդ գումարը Հայաստանի պետական երաշխիքների դիմաց, բայց Փաշինյանն անձանբ տապալել է դրա իրագործումը: Շուտով կհրապարակենք այդ նախագծի մանրամասները»,- գրել է նա։

 
 
1/2545
bottom of page