top of page

Կրեմլը պատմել է նախագահական Aurus-ով Պուտինի և Մոդիի համատեղ ուղևորության մասին

Sep 7, 2025
1 min read

Չինաստան կատարած այցի ընթացքում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ նախագահական Aurus լիմուզինով համատեղ ուղևորությունը եղել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի որոշումը, հայտնել է նրա օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է РИА Новости-ն։

Այս մասին նա պատմել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման հեղինակ և համահաղորդավար Պավել Զարուբինին՝ Россия 1 հեռուստաալիքի եթերում։

«Սա մեր նախագահի որոշումն էր և նրա ընկերոջ՝ Հնդկաստանի վարչապետի համաձայնությունը», — ասել է Ուշակովը։

Ըստ նրա, դա Ռուսաստանի կողմից որոշակի ժեստ էր։

«Նրանք ելքի մոտ հանդիպեցին և պայմանավորվեցին, որ մեկ մեքենայով կգնան։ Կարծում եմ սա նույնպես ժեստ էր մեր կողմից», — նշել է Ուշակովը։

 
 
1/3084
bottom of page