Մեդվեդևը պատասխանել է Թրամփին՝ հիշեցնելով միջուկային ավտոմատ հարվածի վտանգը
- Elen Hovsepyan

- Jul 31
- 1 min read

ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր հասցեին արված քննադատությանը՝ հիշեցնելով «Մեռած ձեռք» միջուկային ավտոմատ հարվածային համակարգի մասին, հաղորդում է ArbatMedia-ն։
«Եթե նախկին նախագահի խոսքերն ԱՄՆ նախագահի մոտ այդքան սուր արձագանք են հարուցում, նշանակում է՝ Ռուսաստանն ամեն ինչում ճիշտ է և չի փոխի իր ուղղությունը»,- գրել է Մեդվեդևը։
Մեկնաբանելով Ռուսաստանի և Հնդկաստանի «մեռած տնտեսությունների» մասին Թրամփի խոսքերը, Մեդվեդևն ասել է․
«Ինչ վերաբերում է Հնդկաստանի և Ռուսաստանի «մեռած տնտեսությանը» և «վտանգավոր տարածք մտնելուն», ապա թող հիշի «քայլող մեռելների» մասին իր սիրված ֆիլմերը, ինչպես նաև այն, թե որքան վտանգավոր կարող է լինել բնության մեջ գոյություն չունեցող «մեռած ձեռքը»»։«Պերիմետր» համակարգը, որն Արևմուտքում անվանում են «մեռած ձեռք», ստեղծվել է ԽՍՀՄ-ում։ Այն ենթադրում է բանակի ղեկավարության և բոլոր կապի ուղիների ոչնչացման դեպքում ավտոմատ կերպով պատասխան միջուկային հարված հասցնելու հնարավորություն։ Համակարգն ապահովում է, որ պատասխանը հետևի նույնիսկ հրամանատարության լիակատար պարտությունից հետո։




















