top of page

Գայի պողոտայում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում

Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ԳՆ ՓԾ  9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։



Նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։



Հրշեջ-փրկարարները մարել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Ռոմիկ Մանուկյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։



Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։



Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվում։

bottom of page