top of page

Միքայել Սրբազանը մեղավոր ճանաչվեց. դատարանը կարդաց վերդիկտը

Sep 24, 2025
1 min read

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղավոր ճանաչվեց: Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, հրապարակեց մեղադրական վերդիկտը:

Միքայել Սրբազանի խափանման միջոցը թողեց անփոփոխ իր սահմանափակումներով:

Հիշեցնենք, որ մեղադրանքի հիմքում մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ Միքայել Սրբազանը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում, մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Սակայն, այս գործը հարուցելիս հիմնավորում է, թե Աջապահյանը հեղաշրջման անհրաժեշտության մասին միտքը կրկնել է հաջորդիվ՝ մի քանի անգամ: Միքայել Սրբազանը մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում, իրեն մեղավոր չի ճանաչում:

 
 
1/3084
bottom of page