top of page

Օնիկ Հախվերրդյանը ընտրվեց Փարաքար համայնքի ղեկավար

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 7
  • 1 min read
ree

Փարաքար խոշորացված համայնքի ավագանին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, համայնքի ղեկավար ընտրեց «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Հախվերդյանին։ Նա ստացավ 12 ձայն:

Նշենք, որ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները  չեն մասնակցում ավագանու նիստին։

Հիշեցնենք, որ համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո ավագանին իր կազմից պետք է համայնքապետ ընտրեր: Վալոդյա Գրիգորյանն ընտրվել էր «Միասնություն» դաշինքի կողմից և քանի որ ավագանիում մեծամասնություն է կազմում հենց «Միասնություն» դաշինքը, ապա հենց այս խմբակցության առաջարկած թեկնածուն էլ ուներ ամենամեծ հնարավորությունը դառնալու համայնքապետ։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում Փարաքարի ավագանիում «Միասնություն» դաշինքն ունի 12 մանդատ, ՔՊ–ն՝ 7 մանդատ, և ևս 2 մանդատ՝ «Ազգային առաջընթացը»։ Սա նշանակում է, որ եթե նույնիսկ ՔՊ–ն ու «Ազգային առաջընթացը» չմասնակցեն ավագանու նիստին, քվորում կապահովվի։

 
 
1/2541
bottom of page