top of page

Արման Թաթոյանը հայտարարել է իր ղեկավարած ուժով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 9
  • 1 min read
ree

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է իր ղեկավարած «Միասնության թևեր» նախաձեռնությամբ:

«Ահա եկավ ժամանակը, ու դա անխուսափելի դարձավ։ Այլևս չեմ կարող զուտ մասնագիտորեն վերաբերվել քաղաքական կյանքին, որը հայանպաստ չէ։ Կփորձեմ պետության և ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղել իմ և իմ թիմակիցների բոլոր ջանքերը, այդ թվում՝ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությամբ, որի մտահաղացումը բխում է ժողովրդին սատարելու և բոլորիս ջանքերը միավորելու իմ ցանկությունից։ «Միասնության թևեր» նշանակում է, որ մենք պետք է իրար թև ու թիկունք լինենք»,- նշել է նա:

 
 
1/2538
bottom of page