top of page

Օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի. բարձր ջերմային ֆոն և հրդեհավտանգ իրավիճակ են սպասվում

Jul 18, 2025
1 min read

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ը Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը՝ ժամը 16։00-17-00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։


Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:


«Հարգելի՛ քաղաքացիներ, ամռան շոգ եղանակը միշտ էլ հրդեհների առաջացման որոշակի ռիսկերի է բերում։


Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։


Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է՝

կրակ վառել,

վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել,

յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել,

ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 
 
1/3084
bottom of page