ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
- Oct 31, 2025
- 1 min read

44-օրյա պատերազմում անհետ կորածի հորեղբոր` Արսեն Ղուկասյանի գործով առաջին նիստն է` Ավանի նստավայրում։
Նա անհետ կորածների հարազատների բողոքի ցույցերի ակտիվ մասնակիցներից է: Նա էլ իր եղբոր որդուն է փնտրում: Եղբայրն էլ նույն պատերազմում զոհվել է: Վերջին ակցիան սեպտեմբերին Պաշտպանության նախարարության մոտ էր, որից հետո Ղուկասյանը կալանավորվեց: Ոստիկանների հետ քաշքշուկ էր եղել. օրեր անց Ղուկասյանին կալանավորել են խուլիգանություն կատարելու հոդվածով:
Այսօրվա դատական նիստի համար դատարան են ներկայացել Ռազմական ոստիկանության աշխատակիցներից թվով 9 անձ, նրանք ունեն տուժողի կարգավիճակ։




















