top of page

Հայտնաբերվել է Հայաստանում հայտնի բանկերից մեկի վարչության պետի տեղակալի դին

Nov 20, 2022
1 min read

Հունվարի 12-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նժդեհի փողոցում՝ Շենգավիթի թաղապետարանի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի փողոցային հատվածում՝ «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղի դիմաց, տղամարդու դի կա:


Մահացածը Երևանի բնակիչ, 52-ամյա Ա. Ղ.-ն էր, որը աշխատում է Հայաստանում հայտնի բանկերից մեկում՝ պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետի տեղակալ:


Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

 
 
1/3084
bottom of page