top of page

Այսօր՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 22h
  • 1 min read

Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքում՝ Լուսինյան փողոցում՝ ֆուտբոլի մարզադաշտի հարևանությամբ, քարե պատի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել են նաև գազախողովակները։



Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։



Տեղում պարզվել է, որ փլուզվել է բնակչի սեփականություն հանդիսացող քարե պարսպի մոտ 10-15 մետր հատված, իսկ մի հատված էլ դարձել է վթարային։



Փլուզման հետևանքով վնասվել են մոտ 700 տնտեսության կողմից օգտագործվող գազախողովակներն ու գազախողովակների հենասյուները։



Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

 
 
1/2584
bottom of page