top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՈՐՏԵՂ Է ՆՍՏԱԾ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 30
  • 1 min read
ree

Նախօրեին ինքնաթիռից դուրս գալիս Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին անմիջապես կալանավորելուց հետո նրան տարել են «Նուբարաշեն» ՔԿՀ, որը հայտնի է «Կլոր բերդ» անունով։ Այս բանտում է պատիժը կրել նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:



Դավիթ Համբարձումյանը մեկշաբաթյա «կարանտինը» կանցկացնի եւ կմնա այնտեղ, թե հետո կտեղափոխեն՝ դժվար է ասել։


Հիշեցնենք, որ Համբարձումյանը դատապարտվել է ազատազրկման 6 տարի 3 ամիս ժամկետով, որը նշված հոդվածի գրեթե առավելագույն պատժաչափն է:


Նա մեղադրվում է 2018 թվականի իշխանափոխության մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար։


Վճիռը հրապարակվելու ժամանակ նա Ռուսաստանում էր, ոմանք կարծում էին՝ այլեւս Հայաստան չի վերադառնա, ինչպես քրեական հետապնդման ենթարկվող շատ նախկիններ, սակայն նա վերադարձավ։





 
 
1/2519
bottom of page