top of page

Ադրբեջանցի պատգամավորը առաջարկում է գործողություն իրականացնել Հայաստանի Տավուշի մարզում

Mar 5, 2024
1 min read

Ադրբեջանցի պատգամավորը առաջարկում է գործողություն իրականացնել Հայաստանի Տավուշի մարզում։ Այս անհեթեթ գաղափարը հնչեցրել է պատգամավոր Ֆազաիլ Աղամալին Միլի մեջլիսի նիստում։

Խոսքը ութ գյուղերի մասին է, որոնք Բաքվում հռչակել են «ադրբեջանական անկլավներ»։

«Քանի դեռ Հայաստանն ուժեղ չի զինված, մենք պետք է ռազմական գործողություն իրականացնենք եւ միավորենք մեր հողերին 8 օկուպացված գյուղերը»,- ասել է Աղամալին։

Նշենք, որ իրականում այն տեղամասերը, որոնք Ադրբեջանում անվանում են անկլավներ, նվիրվել են կամ հանձնվել վարձակալության խորհրդային ժամանակ եւ Ադրբեջանի հետ կապ չունեն։

1/3084
bottom of page