top of page

Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել. մանրամասներ

Apr 13, 2024
1 min read

Այսօր ժամը 11:10-ին Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 16-ամյա աղջիկ` կարիճի խայթոցով:



Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն, կազմակերպվել են համապատասխան բոլոր հետազոտությունները: Վիճակը գնահատվում է բավարար: 



Հարազատների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել սեփական բնակարանում, իսկ կարիճը թաքնված է եղել սպորտային  կոշիկի մեջ:



Մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ կարիճի խայթոցի դեպքում անմիջապես դիմել մոտակա հիվանդանոց կամ զանգահարել շտապ բուժօգնություն:



Վանաձորի բժշկական կենտրոն

1/3084
bottom of page