top of page

Մինչ Փաշինյանն ու իր թիմակիցները զվարճանքների մեջ են, Ադրբեջանը նախապատրաստություն է տեսնում հերթական պահանջը կյանքի կոչելու համար․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի պահանջը Տավուշի 4 գյուղերի հանձնման վերաբերյալ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում նոր բան չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սրա մասին Ալիևը բաց տեքստով մի քանի ամիս առաջ էր խոսում, երբ ասում էր, որ ոչ անկլավային 4 գյուղերն առանց պայմանի պետք է իրենց հանձնվի, իսկ 4 անկլավի մասով լրացուցիչ պետք է քննարկում արվի` հասկանալու համար, թե ինչպես է դրանց հետ հաղորդակցություն ապահովելու:

Խնդիրներից մեկն այստեղ այն է, որ ինչ 2020 թվականից առաջ է եկել սահմանների ճշգրտման հարցը ու թեման բանակցությունների օրակարգի մաս դարձել, զուգահեռ Ադրբեջանը 2020-23 թվականների ընթացքում, ուժի ու պարտադրանքի միջոցով, սեփական պատկերացումների շրջանակներում, զավթել է ոչ միայն Արցախը, այլ ՀՀ մի շարք հատվածներ, որի հետևանքով հայկական կողմի մի քանի հարյուր զոհ է ունեցել:

Ու մինչ Փաշինյանն ու իր թիմակիցներն ինքնագոհ զվարճանքների մեջ են` Ադրբեջանը դիվանագիտական և քարոզչական նախապատրաստություն է տեսնում` հերթական պահանջը կյանքի կոչելու համար», - գրել է նա:

Comments


bottom of page