Ինտերը հաղթեց Էմպոլիին, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը
- Elen Hovsepyan

- Apr 2, 2024
- 1 min read

Իտալական Ա Սերիայի 30-րդ տուրի շրջանակում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Էմպոլիին»։
Հանդիպումն ավարտվեց Սիմոնե Ինձագիի թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Միլանյան թիմի կազմում աչքի ընկան Ֆեդերիկո Դի Մարկոն և Ալեքսիս Սանչեսը։
Հենրիխ Մխիթարյանը տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց խաղի մեկնարկից՝ փոխարինվելով 84-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Ինտերը» շարունակում է վստահորեն գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 79 միավոր։ «Էմպոլին» 25 միավորով 17-րդն է։




















