«Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչությանը մասնակցած և դրա կազմակերպման հետ առնչություն ունեցող 11 մարդ է ձերբակալվել
Հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում ձերբակալվել է 11 հոգի, այդ թվում՝ 4 ահաբեկիչներ, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչակաան ակտին, նրանց հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ գործողությունները շարունակվում են, հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը։
«Արդեն պարզվել է, որ ահաբեկչությունը մանրակրկիտ ծրագրված է եղել։ Ահաբեկիչների կողմից օգտագործված զենքերը նախապես պատրաստվել են գաղտնի պայմաններում։ Ահաբեկչությունն իրականացնելուց հետո հանցագործները պլանավորել են հատել ռուս-ուկրաինական սահմանը, համապատասխան կոնտակտներ են պահպանել ուկրաինական կողմի հետ»,- հայտարարել են ՌԴ ԱԴԾ-ում։
Comments