Զինված հարձակում Իզմիրի ոստիկանական բաժանմունքի վրա. կան զոհեր և վիրավորներ
Sep 8, 2025
1 min read

Իզմիրի Բալչովա շրջանի Սալիհ Իշգյորենի ոստիկանական բաժանմունքում զինված հարձակում է տեղի ունեցել։ NTV-ի փոխանցմամբ՝ նախնական տեղեկությունների համաձայն, հարձակումն իրականացրել է 16-ամյա դեռահաս՝ օգտագործելով որսորդական հրացան։
Հարձակման հետևանքով զոհվել է երկու ոստիկան, իսկ մեկ ոստիկան ծանր վիրավորվել է։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։




















