top of page

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ վիրավոր կա

Oct 25, 2025
1 min read

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են 35-ամյա Վահագն Ե․-ի վարած «Toyota» մակնիշի, 49-ամյա Արայիկ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 19-ամյա Արմեն Մ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները և մոտոցիկլը։



Ինչպեսհայտնումէ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ով օտարերկրացի է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։



Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյան  և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։



Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վիրավոր մոտոցիկլավարի ինքնությունը։

 
 
1/3084
bottom of page