Հաքան Ֆիդանը և Մարկո Ռուբիոն քննարկել են Սիրիայում և Գազայում տեղի ունեցող իրադարձությունները
Feb 14, 2025
1 min read

Մյունխենում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, Գազայի հատվածում ծավալված իրադարձությունները, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը։




















