top of page

Ողբերգական վթար Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին. Զոհերից մեկը երեխա է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 26, 2024
  • 1 min read
ree

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  հուլիսի 26-ին, ժամը 01:38-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. կան տուժածներ։



Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ա. Տ., ծնված 1983 թ.) և «Honda» (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Honda» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, իսկ վարորդը և ուղևոր Ն. Շ.-ն (ծնված 1992 թ.) մահացել են:



Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Դ. Մ.-ն (ծնված 2016 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։



Շտապօգնության աշխատակիցները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:



Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

bottom of page