top of page

Փենսիլվանիայում կատարվածից անմիջապես հետո Չինաստանում սկսել են Թրամփի նկարով շապիկներ վաճառել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 14, 2024
  • 1 min read
ree

Մահափորձից անմիջապես հետո, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարով շապիկները հայտնվել են Չինաստանի խոշորագույն էլեկտրոնային առևտրի հարթակում՝ Taobao-ում, հայտնում է Ռիա Նովոստին։

Ըստ աղբյուրի, չինական առցանց խանութների վաճառողների արձագանքը գրեթե նույնքան արագ է եղել, որքան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արձագանքը և ավելի արագ, քան ամբողջ աշխարհի կառավարությունների մեկնաբանությունները։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:

Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է. Գաղտնի ծառայության աշխատկիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

Ըստ ՀԴԲ-ի՝ կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, չեզոքացվել է: Նրա քայլի դրդապատճառն առայժմ անհայտ է: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել:

bottom of page