top of page

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը՝ հայ եւ արտասահնանցի արտիստների մասնակցությամբ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 23, 2024
  • 1 min read
ree

Լիալուսնի ներքո իրականացվող ու լիալուսնի անունը կրող ամենամասշտաբային երաժշտական իրադարձությունը չորրորդ անգամ կայացավ Հայաստանում:



Փառատոնը,  որն իրականացվում է The Moon Production-ի նախաձեռնությամբ, այս տարի անցկացվեց Dalma Parking-ում: Ու չնայած անձրեւին ու եղանակային խոչընդոտներին  Full Moon Fest-ին այս տարի էլ հաջողվեց համախմբել ամենահիթային արտիստներին ու ամենաակտիվ հանդիսատեսին: 



Full Moon Fest-ն ամեն տարի մեկ բեմում ներկայացրել է ինչպես հայ, այնպես էլ արտերկրից ժամանած կատարողների: Նախորդ տարիներին փառատոնին ելույթ են ունեցել այնպիսի արտիստներ, ինչպիսիք են՝ Խչոն, Սեւակ Խանաղյանը, Մոտը եւ D’litte-ը: Այս անգամ Հայաստանում ելույթ ունեցան Outlandish-ը, Vintage-ը, 5Sta Family-ն եւ


Banderos-ը: Համերգը եզրափակեց «Ռեինկարնացիա» խումբը:



Full Moon Fest-ն այս տարի իրականացվեց Ամերիաբանկի հետ համագործակցությամբ: Բանկը նաեւ անակնկալ էր պատրաստել ներկաների համար՝ հյուրաիրություն տաղավարում եւ 5 հատ 100 հազար դրամանոց նվեր-քարտերի խաղարկություն:

bottom of page