Անսահման շնորհակալ եմ ԱՄԻՕ բանկին և աշխատակիցներին ինձ վստահելու, նաև նման սոցիալական բարձր պատասխանատվություն ունենալու համար:
Աննա Հովհաննիսյանը գրում է
Օրեր առաջ AMIO bank-ն ինձ փոխանցեց 1.500.000 ՀՀ դրամ, որպեսզի օգնություն տանեմ Ալավերդի և տրամադրեմ ջրհեղեղից տուժած մեր հայրենակիցներին:
Ես որոշեցի Դոմուսի 10 նվեր քարտ գնեմ և ամեն ընտանիքի փոխանցեմ 150.000 ՀՀ դրամի նվեր քարտ, որ իրենք ինչ հարմար գտնեն՝ գնեն:
Ընտանիքներն ընտրվել են իմ կողմից՝ ամենաշատ տուժած սկզբունքով:
Անսահման շնորհակալ եմ ԱՄԻՕ բանկին և աշխատակիցներին ինձ վստահելու, նաև նման սոցիալական բարձր պատասխանատվություն ունենալու համար: Աշխարհն էլ ավելի լավն է դառնում, երբ մենք անտարբեր չենք մեկս մյուսի ցավի նկատմամբ: Եվ ոնց միշտ եմ ասում՝ Օրհնվեք