top of page

Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել. ՀՀՄ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 13, 2024
  • 1 min read

Ոստիկանների անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում են Միհրան Պողոսյանի գլխավորած՝ «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունից։

«Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին, որոնք խաղաղ անհնազանդության ակցիա էին իրականացնում»,-նշվում է հայտարարության մեջ:

bottom of page