Search
Թոմ Քրուզը Փարիզում Օլիմպիադայի փակման արարողության ժամանակ թռել է մարզադաշտի տանիքից
- Elen Hovsepyan
- Aug 12, 2024
- 1 min read

Թոմ Քրուզը հետաքրքիր ձեւով է ներկայացել Փարիզում կայացած Օլիմպիադայի փակմանը։ «Առաքելությունն անիրականանալի է» ֆիլմի աստղը H.E.R.-ի «The Star-Spangled Banner» կատարման ժամանակ իջել է Սթադ դը Ֆրանսի տանիքից։
Խցիկները ներկայացրել են շենքի վերին մասը եւ Թոմի թռիչքը, երբ նա օդից իջնում էր մարզիկների մոտ։
Մասնակիցների միջով անցնելով՝ Սիմոնա Բայլզը եւ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը Քրուզին են հանձնել դրոշը, որպեսզի նա այն հասցնի Նահանգներ՝ 2028թ. Օլիմպիական խաղերի անցկացման համար։ «Շնորհակալություն, Փարիզ։ Հիմա՝ Լոս Անջելեսի հերթն է»,- ասել է Քրուզը X-ում։