top of page

Կողոպտել են ՆԱՏՕ-ում Ադրբեջանի դեսպանին ու նրա կնոջը․ Rolex են գողացել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 7, 2024
  • 1 min read

Երկուշաբթի կեսօրին Բրյուսելում կողոպտել են ՆԱՏՕ-ում Ադրբեջանի դեսպան Ջաֆար Հուսեյնզադեին ու նրա կնոջը։ Հայտնել է բելգիական Sudinfo հրատարակությունը։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վարձակալած սկուտերով երկու հանցագործներ հարձակվել են դիվանագետի և նրա կնոջ վրա։

Ատրճանակի կոթով հարվածել են նրանց գլխին։ Դեսպանից ու կնոջից խլել են երկու զույգ շքեղ Rolex ժամացույցներ՝ ընդհանուր 90 հազար եվրո արժողությամբ։

bottom of page