ՓԱՌՔԻ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՀԱՆԳ Է ԻՋԵՑՎԵԼ
- Feb 22
- 1 min read

Որոշ տեղեկություններով ԿԳՄՍ նախարարությունը ներքին հրահանգ է իջեցրել դպրոցներից հեռացնել Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների Փառքի անկյունները։ Երկու տարի առաջ կրկին նման տեղեկություններ տարածվեցին, սակայն գործընթացը կանգ առավ՝ հանրության կողմից բարձրացրած աղմուկից հետո։ Այժմ կրկին դպրոցներից ահազանգեր են լսվում, որ տնօրեններին հրահանգված է երեխաների հետ Արցախի թեմայով որեւէ զրույց, հիշատակում չանել եւ հեռացնել Փառքի անկյունները։
Գործընթացը իրագործելու պատասխանատվությունը դրվել է մարզպետների վրա, քանի որ ասում են՝ որոշ տնօրեններ ընկրկում են, ամաչում են այդ ապազգային որոշումը ինքնակամ իրագործել։
Ի դեպ, կան լուրեր, որ հատկապես ակտիվ են Արմավիրի եւ Արագածոտնի մարզպետները, որոնք արդեն սկսել են որոշ դպրոցներից հեռացնել մեր հերոսների հիշատակին նվիրված անկյունները։




















