top of page

«Սա հոգեբանական շրջադարձ է․ հաղթանակ, որը վերադարձնում է հավատը». Սուրեն Սուրենյանց

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 9 minutes ago
  • 1 min read
ree

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Հաղթանակ, որը վերադարձնում է հավատը


Հայաստանի հավաքականը 2-1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Իռլանդիայի նկատմամբ՝ ընդամենը մի քանի օր անց վերականգնելով իր դիրքերը Պորտուգալիայից կրած ծանր պարտությունից հետո։


Սա հոգեբանական շրջադարձ է։


Թիմը ապացուցեց, որ նույնիսկ ամենածանր հարվածից հետո կարող է ոտքի կանգնել, ուժ հավաքել և դաշտում արժանապատիվ պատասխան տալ։


Շնորհավորանքներ մեր ֆուտբոլիստներին՝ պայքարի կամքի և հաղթելու վճռականության համար։


Միևնույն ժամանակ պետք է գիտակցել․ որքան էլ այս հաղթանակը ոգևորիչ լինի, այն չպետք է դառնա չափազանց մեծ կամ չարդարացված սպասումների աղբյուր»։


Ֆուտբոլում կայուն հաջողությունները ձևավորվում են երկարատև աշխատանքի և հետևողականության շնորհիվ, իսկ այս արդյունքը պարզապես ճանապարհի կարևոր, բայց դեռևս նախնական քայլն է»։

 
 
1/2332
bottom of page