top of page

Մշակույթի գործիչներին նույնպես թույլ չտվեցին մտնել Կիրանց

Մի խումբ մշակութային գործիչներ՝ Արսեն Գրիգորյանը, Վահե Արսենը, Անաիս Սարդարյանը, Անդրանիկ Զաքարյանը, Շուշան Պետրոսյանը և այլք ցանկանում են մտնել Կիրանց, սակայն ճանապարհը փակած ոստիկանները չեն թողնում։

«Ինչքան որ դուք չեք հասկանում, թե ինչ է կատարվում, այնքան էլ՝ ես։ Այս ճանապարհը կարծես հենց մեզ համար փակված լինի։ Մենք մի խումբ մշակութային գործիչներով եկել ենք Կիրանց Լենա տատիկին շնորհավորելու, մեր զորակցությունը հայտնելու կիրանցեցիներին, բայց փակել են... Հիմա սպասում ենք բացեն, որ գնանք»,– նշում է երգիչ Արսեն Գրիգորյանը

Այս ամենից հետո նրանք որոշեցին վերադառնալ Երևան։

«Մենք մշակույթի մարդիկ ենք, հո ագրեսիա չենք անելու, հիմա հետ ենք գնում, հետո կգանք։ Էս տղերքը (նկատի ունի ոստիկաններ – խմբ.) մեղք չունեն։ Կարծում եմ՝ մեր զորակցությունը կիրանցեցիներին տեղ հասավ անգամ մեր այստեղ հասնելով, նրանք զգացին, որ մենք իրենց մենակ չենք թողնելու»,– ասաց երգիչ Արսեն Գրիգրոյանը լրագրողների հետ զրույցում։

Comments


bottom of page