ԱԺ-ում տեղի է ունեցել «ՔՊ» խմբակցության նիստ․ քննարկել են հունիսի 11-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգային հարցեր
Jun 10, 2024
1 min read

ԱԺ-ում տեղի է ունեցել «ՔՊ» խմբակցության նիստ․ քննարկել են հունիսի 11-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգային հարցեր։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ:
Քննարկվել են հունիսի 11-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:
Հաստատվել է ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության` խմբակցության անդամների կազմը»,-ասված է հայտարարության մեջ:




















