Search
Արցախցիների բողոքի ակցիան՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ
- Elen Hovsepyan
- Apr 16
- 1 min read
Արցախցիների բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Արացախի ներկայացուցչության մոտ։ Քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի խոսքով, քաղաքացիների պահանջն է, որպեսզի արցախցիներից թալանվածը վերադարձվի իրենց։ «Սամվել Շահրամանյանը ժողովրդի հետ պետք է գնա Դատախազություն, պահանջի՝ Արցախում կատարված թալանի վերաբերյալ քրեական գործերը արագ լուծվեն։ Օրինակ Արցախի հիմնադրամի միջոցով 467 մլն դոլար վերջին մի քանի տարվա մեջ փոխանցվել է մի քանի ընտանիքների։ Խոշոր գումարներ են մսխվել, որոնք պետք է վերադարձվեն արցախցիներին»,- ասաց Արթուր Օսիպյանը։