top of page

«Ամեն 10-ից 9-ը տանել չի կարողանում Նիկոլ Փաշինյանին»․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գրառումը․ ««Մայր Հայաստանը» շարունակում է ստորագրահավաքն՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման: Մենք աշխատում ենք տնետուն, բակից բակ, փողոցից փողոց ձևաչափով: Խնդիր ենք դրել հավաքել ավելին, քան պահանջվում է օրենքով: Ինքս մասնակցում եմ ստորագրահավաքին և անմիջական շփման մեջ մտնում մեր քաղաքացիների հետ: Այդ շփումը յուրօրինակ սոցիոլոգիական հարցման է վերածվում: Պատկերը հետևյալն է. ամեն 10-ից 9-ը տանել չի կարողանում Նիկոլ Փաշինյանին: Նա պարզապես գոյություն չունի: Զրո՛: Հատկապես ակտիվ են կանայք: Պասիվությունը երիտասարդ տարիքի և 60-ն անց տղամարդկանց մոտ է, ինչն առանձին ուսումնասիրության կարիք ունի: Նրանց մոտ նկատվում է հիասթափություն, անորոշություն և վախ:Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր միանում են մեր քաղաքացիական նախաձեռնությանը: Ի դեպ, տրանսպորտի թանկացման դեմ պայքարին միացողներն իրականում իրենց սուր բողոքն են հայտնում օրվա իշխանություններից: Վստահ կարող եմ պնդել, որ կազմակերպված և իրական այլընտրանք ներկայացնող ուժը պարզապես կտապալի նիկոլական փտած ու հակապետական իշխանությանը: Այնպես որ, ժողովրդին պետք չէ պիտակավորել: Ժողովրդի հետ պետք է աշխատել»:

bottom of page