top of page

«Վատ կլինի, եթե մենք 50 օրվա ընթացքում համաձայնության չգանք». Թրամփը կրկին սպառնացել է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 16 hours ago
  • 1 min read

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ 50 օրից Ռուսաստանի դեմ մաքսատուրքեր և պատժամիջոցներ կմտցնի՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ պատժամիջոցներ։«Վատ կլինի, եթե մենք 50 օրվա ընթացքում համաձայնության չգանք»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ այդ դեպքում Մոսկվայի նկատմամբ կկիրառվեն մաքսատուրքեր և այլ պատժամիջոցներ։

Հուլիսի 14-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է «ռուսական նավթ գնող երկրների համար մինչև 100% երկրորդական մաքսատուրքեր մտցնելու մասին, եթե 50 օրվա ընթացքում Ուկրաինայում պատերազմի լուծման հարցում առաջընթաց չլինի»։ Միաժամանակ նա հայտարարել է եվրոպացի դաշնակիցների կողմից ֆինանսավորվող 17 Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի` Ուկրաինային փոխանցման մասին՝ Եվրոպայում տեղակայելու համար։

1/2226
bottom of page