top of page

ԱՄՆ պետդեպարտամենտը իր ներկայացուցչություններին արգելել է ցուցադրել ԼԳԲՏ դրոշները

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jan 22
  • 1 min read

Պետդեպարտամենտն արգելել է երկրի ներսում եւարտասահմանում իր ներկայացուցչություններումցուցադրել ԱՄՆ ազգային դրոշից բացի որեւէ այլդրոշ: Այս մասին հայտնել է Washington Free Beacon պահպանողական պորտալը, որի տրամադրության տակ է հայտնվել համապատասխան հուշագրիպատճենը։

«Այսօրվանից միայն Ամերիկայի ՄիացյալՆահանգների դրոշը կարող է ծածանվել կամցուցադրվել ամերիկյան հաստատություններումինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում եւօգտագործվել ԱՄՆ կառավարության նյութերում»,- մեջբերել է պորտալը մի հատված փաստաթղթից:

Նշվել է, որ Պետդեպարտամենտի ցանկացածաշխատակից, որը կխախտի այս կարգադրությունը, կենթարկվի «կարգապահական տույժերի՝ ընդհուպմինչեւ աշխատանքային հարաբերություններիդադարեցում եւ պայմանագրի խզում»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր երդմնակալությունից հետո մի շարք հրամանագրեր է ստորագրել, այդ թվում՝ դաշնային գերատեսչություններում ներառական եւ բազմազանության բոլոր ծրագրերի փակումը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում միայն երկու սեռերի ճանաչումը՝ արական եւ իգական:

bottom of page