top of page

««Մանկատան էն էրեխուն չտարա՞ն վիրահատության», «Չէ՛, հեսա». դեպք հիվանդանոցում». Սոֆյա Հովսեփյան

Jul 31, 2025
1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դեպք հիվանդանոցում․


Ինչ-որ օղակի աշխատակից գոռալով հարց է տալիս մյուսին (հավանաբար մայրապետը` բուժքրոջը).


- Մանկատան էն էրեխուն չտարա՞ն վիրահատության:


-Չէ՛, չեն տարել, հեսա:


Լսում եմ խոսակցությունն ու «հեսա» բառը ծակում է ուղեղս, արագ դուրս եմ գալիս միջանցք ու օ՜ զարմանք, իսկապես «հեսա», երեխան սայլակի վրա ուղեկցողի հետ միջանցքում շրջում էր:


Բնականաբար խոսեցի աշխատակիցների հետ, բացատրեցի, որ չի կարելի նման կերպ խոսել ու մի 20 րոպե ես «դասախոսություն էի կարդում», վերջում մայրապետն արդարացավ.


- Հա, ոչինչ, ճիշտ ես, բայց ինքը չի խոսում ու չի հասկանա:


Այդտեղ կարող էի ասել՝ վարագույր, բայց...


Հերթը փոխվեց ու մեկ այլ խումբ նույն կերպ խոսեց, բայց այս անգամ այլ բովանդակությամբ:


Գրում եմ, հուսալով, որ լիքը մարդիկ կկարդան ու նման դեպքերը կբացառեն...»:

 
 
1/3084
bottom of page