top of page

«Մեզ բաժին են հասնում կենացներ, Բաքվին՝ կոնկրետ դիվիդենտներ»․ Սուրեն Սուրենյանց

Aug 8, 2025
1 min read

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Մեզ բաժին են հասնում կենացներ, Բաքվին՝ կոնկրետ դիվիդենտներ։

Վաշինգտոնում ստորագրվել է համագործակցության հուշագիրադրբեջանական SOCAR-ի և ամերիկյան նավթային հսկա ExxonMobil-ի միջև։ Սա սովորական էներգետիկ գործարք չէ․ սա քաղաքական ուղերձ է։

ԱՄՆ-ն ամրապնդում է իր դիրքերը Հարավային Կովկասում՝ Բաքվին վերածելով ռազմավարական գործընկերոջ՝ Կասպից ծովի էներգակիրների տարանցման հարցում։

Ուշագրավ է, որ հուշագիրը ստորագրվում է այն պահին, երբ քննարկվում է նաև Սյունիքով «Թրամփի ճանապարհի» կառուցումը՝ հավանական էներգետիկ տարանցման հեռանկարով։

Հայաստանի համար սա զգուշացնող ազդակ է՝ մեր տարածքը կարող է դառնալ մեծ խաղերի օբյեկտ, եթե մենք ինքներս չձևավորենք սեփական օրակարգ»:

 
 
1/3084
bottom of page