top of page

Նուբարաշենի աղբավայրի հրդեհը դեռ չի մարվել. 6 մարտական հաշվարկ է մասնակցում հրդեհաշիջման աշխատանքներին

Aug 10, 2025
1 min read

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին 6 մարտական հաշվարկ և փրկարար ծառայության 30 աշխատակից է մասնակցում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՆԳՆ–ից։

Աշխատանքներին մասնակցում են նաև քաղաքապետարանի կոմունալ վարչության և վարչական շրջանների կոմունալ բաժինների աշխատակիցները. նրանք հողային աշխատանքներ են կատարում։

Նշենք, որ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը երեկ՝ օգոստոսի 9-ին, հայտնել էր, որ աշխատանքները համակարգում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը

 
 
1/3084
bottom of page