top of page

Օտարերկրացիներն օգոստոսի 23-ից կկարողանան էլեկտրոնային վիզայով Ռուսաստանում 30 օր մնալ. ՌԴ ԱԳՆ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 9
  • 1 min read
ree

Ռուսաստանի Արտգործնախարարության հյուպատոսական վարչության տնօրեն Ալեքսեյ Կլիմովը ТАСС-ին տված հարցազրույցում հաստատել է, որ օգոստոսի 23-ից օտարերկրացիները կկարողանան Ռուսաստանում միասնական էլեկտրոնային վիզայով 30 օր մնալ՝ 16-ի փոխարեն։

«Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ օգոստոսի 23-ից ուժի մեջ կմտնի օրենսդրական նորմ, ըստ որի միասնական էլեկտրոնային վիզայի վավերականության ժամկետը 60-ից կհասնի 120 օրվա, ինչպես նաև օտարերկրացու Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու թույլատրելի ժամկետը՝ 16-ից կհասցվի 30 օրվա»,- նշել է նա։

«Այս նորամուծությունը կնպաստի մեր երկիր զբոսաշրջության, գործարար, մարդասիրական և հյուրատնային նպատակներով մուտք գործող օտարերկրացիների թվի աճին՝ պահպանելով միգրացիայի վերահսկողության պատշաճ մակարդակը. միասնական էլեկտրոնային վիզան դեռևս կմնա միապատիկ»,- շեշտել է Կլիմովը։

Դիվանագետը հիշեցրել է, որ միասնական էլեկտրոնային վիզան Ռուսաստանի Դաշնությունում մուտք գործելու և մնալու իրավունք է տալիս Ռուսաստանի կառավարության հաստատած ցանկում ընդգրկված 64 պետությունների քաղաքացիներին։ «Այսպիսով, 2024 թվականի դեկտեմբերից ի վեր դրանում ընդգրկվել է 11 երկիր՝ Բարբադոսը, Բութանը, Զիմբաբվեն, Հորդանանը, Քենիան, Պապուա Նոր Գվինեան, Սենթ Լյուսիան, Տոնգան, Տրինիդադը և Տոբագոն, Թուրքմենստանը և Էսվատինին։ Բացի դրանից, ցանկից բացառվել են Անդորրան և Սերբիան, որոնց հետ գործում են քաղաքացիների փոխադարձ առանց վիզա ճանապարհորդության վերաբերյալ գործող երկկողմ համաձայնագրեր»,- նշել է Կլիմովը։

«Երկրների թարմացված ցանկն այս փուլում օպտիմալ է թվում»,- հավելել է Ռուսաստանի ԱԳՆ հյուպատոսական վարչության տնօրենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ներկայում աշխատանքներ տարվո՞ւմ են այն երկրների ցանկն ընդլայնելու ուղղությամբ, որոնց քաղաքացիները կկարողանան դիմել միասնական էլեկտրոնային վիզայի համար։

 
 
bottom of page