Մեծ Բրիտանիան և Ուկրաինան բանակցում են 100-ամյա գործընկերության շուրջ
- Elen Hovsepyan

- May 3, 2024
- 1 min read

Մեծ Բրիտանիան և Ուկրաինան բանակցություններ են սկսել 100-ամյա գործընկերության շուրջ։ Այս մասին հայտնում է rbc.ua-ն՝ հղում անելով Կիևում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆեյսբուքյան գրառմանը։
«Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ։ Նոր համաձայնագիր, որը ամուր կապեր կստեղծի մեր երկու երկրի միջև հարաբերությունների ամբողջ սպեկտրով՝ առևտրից, անվտանգությունից և պաշտպանությունից մինչև գիտություն և տեխնոլոգիա, կրթություն, մշակույթ և շատ ավելին», - ասվում է հայտարարության մեջ:




















