top of page

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 22, 2024
  • 1 min read
ree

Սլովենիայի և Ղազախստանի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․ԴարպասապահներՕգնյեն Չանչարևիչ - «Նոա»Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»ՊաշտպաններՎարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)Անդրանիկ Հակոբյան - «Վալենսիա Մ-19» (Իսպանիա)Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»Սերգեյ Մուրադյան - «Նոա»Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»Կիսապաշտպաններ/ՀարձակվողներԷդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)Տիգրան Ավանեսյան - «Բալթիկա» (Ռուսաստան)Էդգար Սևիկյան - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)Արտակ Դաշյան - «Փյունիկ»Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» Սոլոմոն Ուդո - «Փյունիկ»Գևորգ Տարախչյան - «Ուրարտու»Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»Գոռ Մանվելյան - «Նոա»Արթուր Միրանյան – «Նոա»Մեկնաբանելով ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը՝ Ալեքսանդր Պետրակովը նշել է հետևյալը.«Առաջիկա ընկերական խաղերը լավ հնարավորություն է փորձարկելու երիտասարդ ֆուտբոլիստների շատ լավ թիմերի դեմ խաղերում: Հենց այդ նպատակով են հավաքական հրավիրվել Գևորգ Տարախչյանը, Էրիկ Սիմոնյանը, Անդրանիկ Հակոբյանը և Գոռ Մանվելյանը: Կրկին թիմ են հրավիրվել նաև մյուս երիտասարդները՝ Տիգրան Ավանեսյանը և Սերգեյ Մուրադյանը:Վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Հրանտ-Լեոն Ռանոսը, Անդրե Կալիսիրը, Նարեկ Գրիգորյանը և Ուգոչուկվու Իվուն:

Այս անգամ հավաքական չի ժամանի նաև Լուկաս Սելարայանը: Նա ուներ անձնագրային խնդիրներ, որոնք կարգավորելու նպատակով հենց հավաքականի հանդիպումների ժամանակահատվածում Լուկասը պետք է մեկնի Արգենտինա: Ես հրավիրել էի նաև Սարգիս Ադամյանին, բայց նա ինձ տեղեկացրեց, որ չի կարող միանալ հավաքականին՝ պատճառաբանելով, որ երկրորդ Բունդեսլիգայի նախապատրաստական շրջանն ավելի շուտ է մեկնարկում և իրեն հանգստանալու հնարավորություն է պետք:Ինչ վերաբերում է Նորբերտո Բրիասկո-Բալեկյանին, ապա, հաշվի առնելով, որ ՖԻՖԱ-ի՝ ընկերական խաղերի համար նախատեսված պատուհանը բացվում է հունիսի 3-ին, իսկ Նորբերտոյի թիմը հանդիպում ունի անցկացնելու հունիսի 2-ին, նա կկարողանար միանալ հավաքականին միայն հունիսի 4-ին Սլովենիայում: Հենց այդ պատճառով Նորբերտոն բաց կթողնի հավաքականի առաջիկա հանդիպումները»:Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը ընկերական հանդիպումներին մայիսի 27-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

1/2468
bottom of page